Ադրբեջանական զինուժը ականանետներից կրակել է Բերդավանի գյուղի վրա

09:45 • 24.09.15

 

Երեկ ադրբեջանական դիրքերից սեպտեմբերի 23-ի երեկոյան ժամը 19-ից մինչև գիշերվա 1-ը ադրբեջանական դիրքերից կրակել են ու ականանետներից ականներ են արձակվել   հայկական դիրքերի ու Տավուշի մարզի Բերդավան գյուղի վրա, իսկ ականներից մի քանիսը պայթել են գյուղում:


«Ոչ թե ական, այլ ականներ, մեկն էլ արձակել են սեփական տան կտուրի վրա, հիմա հենց այդ գործով ենք զբաղված, նայում ենք»,- Tert.am-ին հայտնեց գյուղապետ Արարատ Գաբրիելյանը:
 

Tert.am-ը փորձեց  տեղեկության մասին մանրամասներ ստանալ նաև Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, սակայն կապ հաստատել չհաջողվեց:
 

Նշենք, որ Բերդավան գյուղի սահմանագոտին հայտնի է նրանով, որ այնտեղ արցախյան պատերազմից հետո մնացած բազմաթիվ ականապատված տարածքներ կան և այս տարվա ապրիլին գրանցվել էր դեպք, երբ երկու տղամարդ ծնեբեկ քաղելու համար մտել էին սահմանամերձ ականապատ տարածք ու պայթել են ականի վրա: Նրանցից մեկը  ստացած վնասվածքներից մահացել էր.իսկ մյուսը ` վիրավորվել ոտքից: