ԵՄ-ն պատրաստվում է մինչև դեկտեմբեր հատուկ կենտրոններ ստեղծել փախստականների ընդունման համար
Եվրամիությունը պատրաստվում է մինչև այս տարվա նոյեմբերի վերջը փախստականների ընդունման հատուկ կենտրոններ ստեղծել սահմանամերձ պետություններում, գրում է gazeta.ru-ն։
Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը՝ միգրացիայի հարցերով արտահերթ նիստի արդյունքներով։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԵՄ-ն 1,1 միլիարդ եվրո կտրամադրի սիրիացի փախստականների օգնության համար։










