Ֆրանսուհուն ձերբակալել են` 1 գիշերվա ընթացքում 626 անգամ արտակարգ իրավիճակների ծառայություն զանգելու համար
Ֆրանսիական Թուլուզ քաղաքի բնակչուհուն ձերբակալել են, երբ նա մի գիշերվա ընթացքում առանց ակնհայտ պատճառի ավելի քան 600 անգամ արտակարգ իրավիճակների ծառայություն է զանգահարել, գրում է interfax.ru-ն:
Տեղի ոստիկանության տվյալներով՝ 54-ամյա կինը, ընդհանուր առմամբ, առնվազն 626 անգամ հավաքել է տարբեր ծառայությունների համարներ։ Նրան այդ տարօրինակ քայլին դրդած շարժառիթները հայտնի չեն:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ կինը հոգեկան խանգարումներ ունի։










