Ասադը պետք է մասնակցի Սիրիայի հարցով բանակցություններին. Մերկել

09:05 • 24.09.15

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը պետք է մասնակցի Սիրիայում հակամարտության լուծման շուրջ բանակցություններին: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը միգրացիայի ճգնաժամին նվիրված Եվրամիության արտահերթ նիստից հետո, գրում է korrespondent.net-ը։

 

«Մենք պետք է խոսենք շատ մասնակիցների հետ, այդ թվում՝ Ասադի և այլոց»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ քննարկմանը պետք է մասնակցեն ոչ միայն Ռուսաստանը և ԱՄՆ-ն, այլև այնպիսի երկրներ, ինչպիսին են Իրանը և Սաուդյան Արաբիան։

 

Agence France-Presse-ը նշում է, որ Մերկելի մեկնաբանությունն արվել է Բաշար ալ-Ասադի նկատմամբ Արևմտյան Եվրոպայի երկրների առաջնորդների դիրքորոշման մեղմացման ֆոնին։