Ողջ աշխարհի մուսուլմանները նշում են Կուրբան-բայրամը՝ Զոհաբերության տոնը
Ողջ աշխարհի մուսուլմանները սեպտեմբերի 24-ից սկսած մի քանի օր նշում են գլխավոր տոներից մեկը՝ Կուրբան-բայրամը (Զոհաբերության օրը), գրում է Корреспондент-ը։
Կուրբան-բայրամը համընկնում է հաջի՝ ուխտագնացության հետ, և նվիրված է Ղուրանում նկարագրված դեպքերին։ Համաձայն դրա՝ Իբրահիմ մարգարեն երազ է տեսնում, որում իրեն ասվում է զոհաբերել որդուն՝ Իսմայիլին։ Որդու վրա դանակ բարձրացնելով՝ նա ձայն է լսում՝ «Օ, Իբրահիմ, դու արդեն կատարեցիր քո երազը»։ Ալլահը նրան գառնուկ է ուղարկում, որին էլ հրամայում է զոհաբերել։
Ծիսակատարության պարտադիր պայման է որևէ կենդանու զոհաբերությունը, որը կատարվում է տոնական աղոթքից հետո։ Հավատացյալներին խորհուրդ է տրվում ոչ միայն անձամբ ուտել զոհաբերված միսը, այլև բաժանել մի մասը և հյուրասիրել։










