Օբաման կարող է Նյու Յորքում հանդիպում ունենալ Պուտինի հետ. The New York Times
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով դեմ էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, որոշել է, որ դա անհրաժեշտ է, հայտնում են ամերիկյան The New York Times թերթի՝ ամերիկյան կառավարական շրջանակների աղբյուրները։
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ ամերիկացի նախագահը կարծում է, որ այժմ ժամանակն է պնդել Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմի շարունակման հարցում, ինչպես նաև քննարկել իրավիճակը Սիրիայում, նշում են աղբյուրները։
Պաշտոնապես Սպիտակ տունը չի մեկնաբանում հանդիպման հավանականությունը, սակայն թերթի աղբյուրները հակված են նրան, որ այն, այնուամենայնիվ, կկայանա։










