Տավուշի սահմանամերձ գյուղերը գնդակոծվում են. Պառավաքարում մեկ կին է զոհվել, Բերդավանում կա երկու զոհ, երկու վիրավոր (լրացված)

19:42 • 24.09.15

20:28

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետն ասաց, որ Բերդավանում ևս երկու կին է զոհվել, երկու տղամարդ՝ վիրավորվել:

 

Հակառակորդի արձակած գնդակից մահացել է Ռևազյան Սոնան (ծնված ՝1974 թ.) և Ասատրյան Շուշանը (ծնված՝ 1921թ.):


Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար համայնքում հակառակորդի կրակոցից  զոհվել է 70-ամյա Պայծառ Աղաջանյանը: Tert.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

 

 


ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական վարչությունից էլ Tert.am -ին հայտնեցին, որ այս պահին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը հակառակորդի կողմից գնդակոծվում են տարբեր տրամաչափի զինատեսակներից: Իրավիճակն անընդհատ փոխվում է,  մանրամասների վերաբերյալ լրացուցիչ կհաղորդեն:

 

Տեղեկացնենք, որ Tert.am-ի տվյալներով  Բերդավանում մի պապիկ է սպանվել դարձյալ սահմանային կրակոցից:

Տավուշի սահմանամերձ գյուղերը գնդակոծվում են. Պառավաքարում մեկ կին է զոհվել, Բերդավանում կա երկու զոհ, երկու վիրավոր (լրացված)