Պուտինը պատրաստվում է ռմբակոծել ԻՊ-ին ԱՄՆ-ի հետ կամ առանց նրա. Bloomberg

09:45 • 24.09.15

Dmitri Azarov/Kommersant Photo

 

 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ցանկանալով ուժեղացնել Ռուսաստանի միակ ռազմական ֆորպոստը Միջին Արևելքում, պատրաստվում է միայնակ ռմբակոծել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերը Սիրիայի տարածքում, եթե ԱՄՆ-ն մերժի իր առաջարկը՝ միանալ ուժերին։ Այդ մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով երկու աղբյուրի։

 


Կրեմլին մոտ կանգնած աղբյուրի և Ռուսաստանի պաշտպանության նախարարության խորհրդականի խոսքերով՝ Պուտինի նախընտրելի գործողությունների ընթացքն այն է, որ ԱՄՆ-ն և իր դաշնակիցները համաձայնեն համակարգել իրենց արշավն ահաբեկչական խմբավորման դեմ Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի բանակի հետ, որին մինչև հիմա ԱՄՆ իշխանությունները դեմ են եղել:

 

Նշվում է, որ Մոսկվան կարող է գնալ նման գործողությունների, եթե Վաշինգտոնը մերժի համատեղ հանդես գալու Մոսկվայի առաջարկը։

 

Վաշինգտոնից պաշտոնյայի խոսքով, ով չի ցանկացել նշել իր անունը, ԱՄՆ-ն պատրաստ է քննարկել հարվածների համակարգումը՝ ռուսական ինքնաթիռների հետ կապված թշնամական միջադեպերից խուսափելու համար, բայց ԱՄՆ-ն և իր դաշնակիցները չեն ստացել Մոսկվայից կոնկրետ առաջարկներ և մտադիր չեն կոալիցիայի կազմում ներառել Ասադի զորքին։