Վրաստանի իշխանությունները պատրաստ են զրկել Սաակաշվիլիին քաղաքացիությունից
Լուսանկարը՝ ИТАР-ТАСС/Սերգեյ Ֆադեիչևի
Վրաստանի իշխանությունները պատրաստ են զրկել քաղաքացիությունից երկրի նախկին նախագահ, Օդեսայի ներկայիս նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին անմիջապես այն բանից հետո, երբ Կիևից կստանան նրան Ուկրաինայի քաղաքացիություն շնորհելու մասին լուրի հաստատումը, փոխանցում է Газета-ն։
«Մենք այժմ ուկրաինական իշխանություններից պատասխան ենք սպասում՝ իսկապե՞ս Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիություն է ստացել։ Հավանաբար, դա այդպես է, քանի որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կայքում հրապարակվել է քաղաքացիություն տրամադրելու մասին որոշումը։ Սակայն պետք է բացառել ցանկացած ռիսկ, որ քաղաքացիությունը դեռ ուժի մեջ չի մտել»,- նշել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին։
Նրա խոսքով՝ Սաակաշվիլին կզրկվի քաղաքացիությունից Վրաստանի օրենքների և սահմանադրության պահանջների համապատասխան։










