Սերբիան կեսգիշերից արգելել է Խորվաթիայից բեռնատար ավտոմեքենաների մուտքը երկիր

08:55 • 24.09.15

Սերբիան կեսգիշերից արգելել է Խորվաթիայից բեռնատար ավտոմեքենաների մուտքը երկիր։ Այդ քայլն արվել է Խորվաթիայի նույնանման գործողություններին ի պատասխան, գրում է korrespondent.net-ը։

 

Անցած շաբաթ Զագրեբը փակել է խորվաթա-սերբական սահմանին գործող ավտոմեքենաների ութ անցակետերից յոթը՝ որպես փախստականների հոսքից պաշտպանվելու միջոց։

 

Բացառություն է արվել միայն արագ փչացող բեռներով բեռնատար մեքենաների համար, ինչն առաջացրել է վարորդների դժգոհությունը։

 

Խորվաթական իշխանությունները սահմանը փակելու մասին որոշում են կայացրել այն բանից հետո, երբ Բելգրադը սկսել է տասնյակ հազարավոր փախստականների անցկացնել սերբա-խորվաթական սահմանով, այլ ոչ Հունգարիայով և Ռումինիայով։