Մեքքայում հրմշտոցի զոհերի թիվը գերազանցել է 300-ը (լուսանկարներ, տեսանյութ)

Առնվազն 310 մարդ է մահացել հրմշտոցի հետևանքով, որն առաջացել է Մեքքայի մոտ Մինա հովտում ուխտավորների կուտակման պատճառով։ Այդ մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության վարչությունը Twitter-ի իր պաշտոնական էջում, գրում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր առնվազն 100 զոհի մասին։
Եվս առնվազն 450 մարդ վիրավորվել է։
Մահացածներն ուխտավորներ են եղել:
Հրմշտոցն առաջացել է հաջի ծեսի կատարման ժամանակ, որի ընթացքում սահմանափակ տարածքում տեղի են ունենում հարյուր հազարավոր մարդկանց քաոտիկ կուտակումներ։
Մինայում իսլամական տոների ժամանակ կուտակվում է մեծ թվով բազմություն և վրանային քաղաք է տեղադրվում:
















