Volkswagen-ի հրաժարական տված ղեկավարի թոշակը կարող է կազմել 32.000.000 դոլար
Volkswagen AG-ի գլխավոր տնօրեն Մարտին Վինտերքորնը, ով հրաժարական է տվել դիզելային շարժիչների հետ կապված սկանդալի ֆոնին, կարող է 28,6 միլիոն եվրոյի՝ 32 մլն դոլարի չափով թոշակ ստանալ, գրում է gazeta.ru-ն։
Բացի այդ, որպես փոխհատուցում, ընկերության ղեկավարին կհասնի երկու տարվա աշխատավարձ։ Նշվում է, որ Վինտերքորնի «կենսաթոշակային փաթեթի» մեջ է մտնում կոնցեռնի ավտոմեքենայից անվճար օգտվելու իրավունքը մի քանի տարի շարունակ։
Volkswagen-ի ղեկավարն անցած տարի եղել է Գերմանիայում ամենաբարձր վարձատրվող երկրորդ գլխավոր տնօրենը՝ ստանալով ընդհանուր առմամբ 16,6 միլիոն եվրո ընկերությունից և դրա մեծամասնական բաժնետեր Porsche SE-ից:
Վինտերքորնը հեռացել է իր պաշտոնից ընկերության դիզելային շարժիչով մեքենաներում վնասակար արտանետումների ցուցիչների տվյալները նվազեցնող սարքեր տեղադրելու հետ կապված սկանդալից հետո:










