Եմենի մայրաքաղաքում մահապարտները պայթեցրել են իրենց մզկիթում՝ աղոթքի ժամանակ. կան զոհեր
Եմենի մայրաքաղաք Սանայում մահապարտ ահաբեկիչների հարձակման հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, գրում է BBC-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Երկու պայթյուն է որոտացել Ալ-Բալիլի մզկիթում՝ մահմեդականների ավանդական Կուրբան-բայրամ տոնի աղոթքների ժամանակ:
Երկու օր առաջ Եմենի նախագահ Աբդրաբո ալ- Մանսուր Հադին վերադարձել է հարավային Ադեն քաղաք՝ Սաուդյան Արաբիա փախչելուց հետո: Նա փախել էր մարտ ամսին հուսիթ ապստամբների գործողությունների հետևանքով, երբ վերջիններս գրավել էին Եմենի տարածքի մեծ մասը, ներառյալ՝ Սանան:
ՄԱԿ-ի տվյալներով՝ մոտ 4,5 հազար մարդ, ներառյալ՝ առնվազն 2.110 խաղաղ բնակիչ է մահացել վերջին չորս ամիսների ընթացքում Եմենում կոնֆլիկտի հետևանքով:










