ԱՄՆ-ն պետք է դատապարտի Ադրբեջանի բռնությունը. Ադամ Շիֆ
ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը խորը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ:
«Ես խորը մտահոգված եմ Ադրբեջանի կողմից հրետակոծությամբ և հրադադարի խախտմամբ, որը հանգեցրել է երեք հայ կանանց մահվան: ԱՄՆ-ը պետք է դատապարտի Ադրբեջանի բռնությունը»,- այս մասին գրել է նա «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
Հակառակորդի կրակոցներից Տավուշի մարզի Բերդավան համայնքում սեպտեմբերի 24-ին զոհվել է 2 քաղաքացիական անձ, 2-ը` վիրավորվել: Զոհված քաղաքացիներն են` 1974 թվականին ծնված Սոնա Ռևազյանը և 1921-ին ծնված Շուշան Ասատրյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տավուշի մեկ այլ սահմանամերձ Պառավաքար համայնքում հակառակորդի կրակոցից զոհվել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը:










