Բալիում ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել այրվող շարժիչի պատճառով

09:59 • 25.09.15

Cathay Pacific ավիաընկերության Airbus A330 ինքնաթիռը, որում եղել է 251 ուղևոր, հրատապ վայրէջք է կատարել Ինդոնեզիայի Բալի կղզում՝ շարժիչի հրդեհման պատճառով, գրում է Лента-ն։

 

Միջադեպը տեղի է ունեցել ավստրալական Պերտ քաղաքից Հոնկոնգ մեկնելու ժամանակ։ Ականատեսներից մեկը պատմել է, որ թռիչքի ժամանակ ուժեղ ձայն է լսվել, որից հետո սրահում անջատվել է լույսը։

 

Օդանավի հրամանատարը, դիմելով ուղևորներին, հայտնել է, որ շարժիչներից մեկում հրդեհ է բռնկվել, այն անջատվել է։ Արդյունքում՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել Դենպասար քաղաքի օդանավակայանում։

 

«Օդանավի ներսում հրդեհ չի եղել։ Տուժածներ չկան»,- հայտնել են ավիաընկերությունում։