Չինաստանում բացվել է աշխարհում առաջին կախովի ապակե կամուրջը (լուսանկարներ)

13:48 • 25.09.15

Չինաստանի հարավ-արևելյան Հունան նահանգում բացվել է կախովի ապակե կամուրջը։ Կառույցի բարձրությունը 180 մետր է, իսկ երկարությունը՝ 300 մետր, գրում է korrespondent.net-ը։

 

Այդ կառույցը դարձել է աշխարհում առաջին ապակե կախովի կամուրջը: Նա միացրել է երկու լեռ Shiniuzhai ազգային արգելոցում:

 

Կամրջի կառուցումն իրականացրել են 11 ինժեներներ՝ մի քանի ամսվա ընթացքում: Նախկինում այդտեղ եղել է փայտե կամուրջ, բայց անցած տարի փայտե տախտակները սկսել են փոխարինվել ապակե պանելներով։

 

Նշվում է, որ շատ զբոսաշրջիկներ, կանգնելով կամրջի վրա, բռնվում են իրարից, քանի որ վախենում են ցած նայել։