Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա հասած փախստականների թիվը մոտենում է 500.000-ին

17:13 • 25.09.15

Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են հասել Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից ավելի քան 488.000 փախստականներ։ Նման վիճակագրություն է ներկայացրել Միգրացիայի հարցով միջազգային կազմակերպությունը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Համաձայն վիճակագրության տվյալների՝ մարդկանց մեծամասնությունը Եվրոպայում հայտնվել է Հունաստանի միջոցով։ Նման ուղի է ընտրել 257.000 մարդ։ Նրանց մեծ մասը՝ 175.000 մարդ, Սիրիայից են։ Նրանց թվում շատ են նաև Աֆղանստանի, Պակիստանի և Իրաքի բնակիչները։

 

Միջերկրական ծովով երկրորդ ամենահայտնի երկիրն Իտալիան է։ Այս երկիր ժամանող փախստականների մեծ մասն Էրիթրեայից է, նրանց հաջորդում են Նիգերիայի, Սոմալիի, Սուդանի և Սիրայի բնակիչները։

 

Շատերի համար, ովքեր փորձում են բնակություն հաստատել Եվրոպայում, Միջերկրական ծովով ուղևորությունը դառնում է վերջինը կյանքում։ Տարվա սկզբից ի վեր ծովով Եվրոպա հասնելու ճանապարհին 2.873 մարդ է մահացել։