Կիմ Չեն Ընը հրահանգել է տոնի առթիվ Հս. Կորեայի քաղաքացիներին պարգևատրել աշխատավարձի 100 տոկոսի չափով

15:31 • 25.09.15

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրահանգել է գալիք տոնի կապակցությամբ երկրի քաղաքացիներին աշխատավարձի 100 տոկոսի չափով պարգևավճար վճարել, հաղորդում է ТАСС-ը:

 

Կորեայի աշխատավորական կուսակցության հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ այն կկարողանան ստանալ զինվորականները, աշխատող քաղաքացիները, ուսանողներն ու թոշակառուները (թոշակի չափով)։

 

Ավելի վաղ հիշարժան օրերին հյուսիսկորեացիները տարբեր նվերներ են ստացել, օրինակ՝ վերմակ կամ պատի ժամացույց։

 

Նշվում է, որ պարգևը շնորհվում է քաղաքացիներին «իրենց հավատարմության և Կորեայի աշխատավորական կուսակցությանը հավատարիմ ծառայության համար»։