Նյու Յորքի օդանավակայանում Հռոմի պապին դիմավորել են Ֆրենկ Սինատրայի հայտնի երգով (տեսանյութ)
Նյու Յորքի օդանավակայանում նվագախումբը Հռոմի պապին դիմավորել է ամերիկացի երգիչ Ֆրենկ Սինատրայի «New York, New York» երգով։
«Բարի գալուստ, Նյու Յորք»՝ բացականչել են օդանավակայան ժամանած մարդիկ, փոխանցում է Корреспондент-ը։
Օդանավակայանում պոնտիֆիկոսին դիմավորել են հարյուրավոր մարդիկ։ Շինության վրա փակցված է եղել հսկայական պաստառ՝ ողջույնի խոսքով և Հռոմի պապի լուսանկարով։
ԱՄՆ-ի հոգևորականների հետ շփվելուց հետո Հռոմի պապը ողջունել է ամբոխին։ Երեխաներից մեկը նույնիսկ հասցրել է խաղալիք նվիրել Պապին, որը մարմնավորում է հենց պոնտիֆիկոսին։
Ժողովրդի հետ շփվելուց հետո Ֆրանցիսկոսը նստել է ուղղաթիռ և մեկնել Մանհեթեն։
Մինչ այդ նա եղել է Վաշինգտոնում։ Կոնգրեսում ելույթի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել վերջ տալ բոլոր զինված հակամարտություններին աշխարհում՝ դադարեցնելով զենքի վաճառքը հանուն գումարի։










