Սիրիայում նորածինը լույս աշխարհ է եկել` դեռևս մոր որովայնում ռումբից ստացած վնասվածքով (լուսանկար)
Սիրիացի վիրաբույժները Հալեպի հիվանդանոցում էքստրեմալ պայմաններում իրականացրել են կոտորակառումբից վնասված հղի կնոջ կեսարյան հատում` դուրս հանելով դեռևս մայրական արգանդում վնասվածք ստացած նորածնին։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, բարդ վիրահատության տեսագրությունը տարածվել է վիրտուալ տիրույթում` ցույց տալով բազմաթիվ մարդկանց, թե ինչպես են բժիշկները լույս աշխարհ հանում ձախ աչքի վերին հատվածում վնասվածք ունեցող աղջիկ երեխային։
Աղբյուրը մանրամասնում է, որ քաղաքի հթիռակոծման հետևանքով հղի կինը բազմաթիվ վնասվածքներ է ստացել, իսկ կոտորակառումբի բեկորներից մեկն անցել է արգանդում գտնվող երեխայի մաշկի տակ։ Հայտնի է, որ բժիշկներն այն բարեհաջող հեռացրել են: Նշվում է, որ այժմ մայր ու դուստր իրենց լավ են զգում։











