Ամերիկացի թոշակառուն հետաքրքիր ժամանց է ապահովում անօթևան շներին. լուսանկարներ
ԱՄՆ-ի Տեխաս նահանգից թոշակառու տղամարդը դարձել է աշխարհում թերևս ամենաարտասովոր վարորդը:
80-ամյա Եվգենի Բոստիկը բնակվում է այնպիսի բնակավայրում, որը փակուղում է, և մարդիկ հաճախ են այնտեղ թողնում իրենց ընտանի կենդանիներին: Բոստիկն այդ կենդանիներին կերակրում էր, տանում անասնաբույժի մոտ: Սակայն մի պահի որոշել է նաև զբաղեցնել նրանց:
Այդպես Բոստիկը պլաստմասսայե տակառներից «գնացք» է սարքել, որն այժմ շների սիրելի ու սպասված ժամանցի միջոցն է:














