Աշխարհի ամենամեծ ուղևորատար ինքնաթիռը վայրէջք է կատարում ուժգին քամու պայմաններում (լուսանկարներ, տեսանյութ)

16:27 • 25.09.15

Տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է աշխարհի ամենամեծ ուղևորատար ինքնաթիռն ուժգին քամու պայմաններում կարողանում դրամատիկ վայրէջք կատարել Գերմանիայում, գրում է The Daily Mail-ը։

 

Տեսանյութում երևում է Emirates A380-ը Դյուսելդորֆի օդանավակայանի թռիչքուղուն թեք անկյան տակ մոտենալիս։

 

Անհավատալի տեսանյութը YouTube-ում հրապարակել է Cargospotter անունով մի օգտատեր, ով գրել է, որ վերջին չորս տարվա ընթացքում բազմաթիվ վայրէջքներ է նկարահանել քամու պայմաններում, բայց սա առաջին անգամն է, որ նա կարողացել է նկարահանել նման պայմաններում A380-ի վայրէջքը։

 

Կադրերում երևում է, թե որքան ուժեղ են ազդում եղանակային պայմաններն անգամ նման հսկայական ինքնաթիռի վրա։

 

Վայրէջքի ժամանակ ինքնաթիռը զգալիորեն շեղվում է թռիչքուղու նշումներից և վայրէջք է կատարում շատ ավելի ձախ, բայց այնուհետ կարողանում է ուղղել իր դիրքը և բարեհաջող ավարտել թռիչքը։

The Emirates A380 is filmed approaching the runway leaning to the left as it approaches Dusseldorf airport

 

The person who uploaded the video to YouTube described all crosswind landings as 'amazing'

 

One senior aviation official has described crosswinds as an 'everyday occurrence' and that 'all pilots train to land in high crosswinds'