ԱՄՆ Կոնգրեսում ելույթի ժամանակ Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել զենքի վաճառքը (տեսանյութ)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել վերջ տալ բոլոր զինված հակամարտություններին աշխարհում՝ դադարեցնելով զենքի վաճառքը հանուն գումարի, փոխանցում է Корреспондент-ը։
Այդ մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի 2 պալատների համատեղ նիստի ժամանակ։
«Մենք պետք է հարցնենք ինքներս մեզ՝ ինչո՞ւ է մահաբեր զենքը վաճառվում նրանց, ովքեր պատրաստվում են տառապանք պատճառել առանձին մարդկանց և հասարակությանը։ Ցավոք, պատասխանը, ինչպես մենք բոլորս գիտենք, գումարն է։ Փողը, որի վրա արյուն է և հաճախ՝ անմեղ մարդկանց արյունը»,- ասել է պոնտիֆիկոսը։
Ֆրանցիսկոսը կոչ է արել դադարել լռել այդ մասին և «դադարեցնել զենքի վաճառքը»։ Նա նշել է, որ դա կարող է հանգեցնել նվազագույնի, իսկ երկարատև հեռանկարում՝ դադարեցնել շատ զինված հակամարտություններ ամբողջ աշխարհում։
Կոնգրեսում Հռոմի պապի ելույթը տևել է 50 րոպե։ Նա նաև խոսել է ծայրահեղականության արտահայտման անթույլատրելիության մասին, որը չի կարելի արդարացնել և ոչ մի կրոնով։ Պոնտիֆիկոսը բարձրացրել է նաև միգրացիայի խնդիրը՝ անվանելով այն դեպի անվտանգ և ավելի լավ պայմաններով կյանքի ձգտում։ Պապը կոչ է արել նաև հարգել կրոնական և մտավոր ազատությունը։










