Մշտապես գերող ու փոփոխվող. AdMe.ru-ի ֆոտոշարքը՝ նվիրված Ծովի համաշխարհային օրվան (լուսանկարներ)
Ծովն անսովոր, գերող, գեղեցիկ և հիասքանչ մի բան է, որը երբեք նույնը չի լինում, այլ մշտապես փոխվում է՝ օրվա յուրաքանչյուր վայրկյանի հետ։ Որքան էլ նայես ծովին՝ այն երբեք չի հոգնեցնում։ Դրա գեղեցկությունը գրավիչ է և ձգող և չի կարող հիացմունք չառաջացնել։
Ծովի համաշխարհային օրվա կապակցությամբ, որը 2015 թ.-ին նշվել է սեպտեմբերի 24-ին, AdMe.ru-ն ներկայացնում է 18 հիանալի լուսանկար։
Համաշխարհային օրվա նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ծովերի կենսաբանական, բնական և ռեկրեացիոն ռեսուրսների պահպանման խնդիրներին՝ հետագա սերունդների համար։


























