Տաջիկստանում տեղի ունեցած դեպքերում ներգրավված են «օտարերկրյա տերերը». Էմոմալի Ռահմոն
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հայտարարել է երկրում լարվածություն առաջացրած վերջին իրադարձություններին «օտար տերերի» ներգրավվածության մասին։ Այդ մասին հայտարարել է պետության նախագահի մամուլի ծառայությունը, հաղորդում է РИА Новости-ն։
«Վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ կան անձինք, ովքեր իրենց օտարերկրյա տերերի օգնությամբ և հրահանգով ցանկանում են ոչնչացնել տաջիկների խաղաղության և կայունության հիմքը, այսինքն՝ այրել իրենց տունը»,- ասել է Ռահմոնն ուրբաթ օրը Դուշանբեում երկրի զինված ուժերի սպաների և զինորների հետ հանդիպմանը։
Նախագահի խոսքով՝ «դավաճանների և նրանց օտարերկրյա տերերի հանցավոր պլանները ոչնչացվել են զինված ուժերի քաջության, ինչպես նաև Տաջիկստանի խաղաղասեր ժողովրդի շնորհիվ»:
Ավելի վաղ Տաջիկստանի գլխավոր դատախազությունը մեղադրել է Տաջիկստանի «Իսլամական վերածնունդ» կուսակցության առաջնորդին և Դուշանբեում այդ կուսակցության բարձրագույն քաղաքական խորհրդի ձերբակալված 13 անդամներին սեպտեմբերի 4-ի առավոտյան երկրի ներքին գործերի մարմինների աշխատակիցների վրա հարձակումներում ներգրավվածության համար։ Հարձակումների հետևանքով մահացել է իրավապահ մարմինների ինը աշխատակից։










