Լուկաշենկոն վերջին 10 տարում առաջին անգամ մեկնում է ԱՄՆ

10:08 • 26.09.15

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 26-ին սկսում է իր աշխատանքային այցն ԱՄՆ, որտեղ կլինի մինչև սեպտեմբերի 29-ը։ Այդ մասին հաղորդվում է երկրի ղեկավարի պաշտոնական էջում։

 

Ինչպես փոխանցում է gazeta.ru-ն՝ Բելառուսի նախագահը կմասնակցի ՄԱԿ-ի կայուն զարգացման հարցերին նվիրված գագաթաժողովի միջոցառումներին։ 

  

Լուկաշենկոն երկկողմ հանդիպումներ կունենա այլ երկրների առաջնորդների հետ, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատար Զեյդ Ռաադ ալ- Հուսեյնի հետ։

 

Վերջին անգամ Բելառուսի նախագահն ԱՄՆ-ում է եղել 10 տարի առաջ։