Ադրբեջանի կողմից գնդակոծված Տավուշի մարզի Բերդավան գյուղը՝ PAN Photo-ի ֆոտոշարքում
PAN Photo-ն բացառիկ ֆոտոշարք է ներկայացրել օրերս Ադրբեջանի ԶՈւ կողմից կրակահերթի տակ հայտնված Տավուշի մարզի Բերդավան համայնքից։
Հիշեցնենք, որ օրերս հակառակորդի կրակոցներից Տավուշի մարզի Բերդավան համայնքում զոհվել էր 2 քաղաքացիական անձ, 2-ը` վիրավորվել: Զոհված քաղաքացիներն են՝ 1974 թվականին ծնված Սոնա Ռևազյանը և 1921թ.-ին ծնված Շուշան Ասատրյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տավուշի մեկ այլ՝ սահմանամերձ Պառավաքար համայնքում հակառակորդի կրակոցից զոհվել էր 83-ամյա Պայծառ Աղաջանյանը:



























