Յոզեֆ Բլատերը կշարունակի ղեկավարել ՖԻՖԱ-ն մինչև փետրվար

15:26 • 27.09.15

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը չի պատրաստվում հրաժարական տալ նոր կոռուպցիոն սկանդալի պատճառով։ 79-ամյա շվեյցարացին մտադիր է մնալ իր պաշտոնում մինչև 2016թ. փետրվարի 16-ը՝ այն օրը, երբ կկայանան կազմակերպության ղեկավարի արտահերթ ընտրությունները, գրում է Вести-ն։

Բլատերը չի լքի պաշտոնն իր դեմ հարուցված գործի պատճառով, հայտարարել է պաշտոնյայի նախկին խորհրդական Կլաուս Շտելկերը, ով սերտ կապեր է պահում Բլատերի հետ։  

Հիշեցնենք, որ երեկ Շվեյցարիայի արդարադատության դաշնային բյուրոն գործ է հարուցել Բլատերի դեմ։ Այսօր լուրեր են հայտնվել, որ ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը նույնպես հետաքննություն է սկսել նրա դեմ։

Բալտերը կասկածվում է 2 մլն շվեյցարական ֆրանկ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին անօրինական փոխանցելու համար։