Հարյուրավոր ցուցարարներ «արյունով են պատվել» Փարիզում` պահանջելով արգելել մսի օգտագործումը

21:24 • 27.09.15

Փարիզում կենդանիների իրավունքների հարյուրավոր պաշտպան ակտիվիստներ ներկվել են կարմիրով և պառկել մայրաքաղաքի հրապարակում` իրենց ձայնը բարձրացնելով ընդդեմ կենդանիների սպանդի և մսի օգտագործման:

Բողոքի ցույցը կազմակերպել է 269 Life  քարոզչական միավորումը՝ Մսի արգելման համաշխարհային օրվա առթիվ, հայտնում է Daily Mail-ը:  

Ցուցարարները «բացօթյա սպանդ» են բեմադրել` ներկայանալով մսագործների և կենդանիների կերպարներով:  Նրանք պայքարում են մսի օգտագործման համընդհանուր արգելման համար: