Բրիտանացի կասկադյորը արագության ռեկորդ է սահմանել` մոտոցիկլի հետևի անիվի վրա ընթանալով 337.56 կմ/ժամ արագությամբ (տեսանյութ)

21:31 • 27.09.15

Բրիտանացի Գերի Ռոթուելը  գերազանցել է արագության իր իսկ ռեկորդը` մոտոցիկլի հետևի անիվի վրա ընթանալիս:  

Motor.ru-ի հաղորդմամբ` իր նախորդ ռեկորդը, որը գրանցվել էր այս ամռանը, կասկադյորը գերազանցել է 19 կմ/ժամ-ով:  Էլվինգթոնի պոլիգոնում մոտոցիկլիստին հաջողվել  է 337.56 կմ/ժամ արագություն զարգացնել:

Վերջինս վարելիս է եղել  540 ձիաուժ հզորությամբ Suzuki Hayabusa մոտոցիկլը: Նշվում է, որ ռեկորդի սահմանման համար Ռոթուելը պետք է մոտոցիկլի հետևի անիվի վրա առնվազն մեկ կմ տարածություն անցներ: