Սպանություն Մալաթիայում. խանութում հայտնաբերվել է 38տ. կնոջ դի՝ սուր առարկայից ստացված 30 հետքերով. shamshyan.com

17:11 • 27.09.15

Քիչ առաջ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ է ստացվել որ Մալաթիա 84/8 հասեցին կից վարագույրի խանութի սրահում կնոջ դի կա:

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ 

Քննիչները նշված հատվածում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 38-ամյա Հեղինե Դարպազյանի դին, իսկ այս պահին ներսում աշխատում է դատական բժիշկը, ում հայտարարության համաձայն, մարմնի վրա կա 30-ից ավելի սուր կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր: 

Աղբյուրի տեղեկություններով` ոստիկանները նաև մեկնել են հիվանդանոց, որտեղ կա վիրավոր քաղաքացի՝ 39-ամյա Արտակ Առաքելյանը. Ա. Առաքելյանը կասկածվում է Հ. Դարպազյանին սպանելու մեջ: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ սպանվածն ու կասկածյալը ամուսիններ են

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։