Պատժիչ գործողությունների հետևանքով հակառակորդը մեկ տասնյակից ավել զոհեր և վիրավորներ ունի. ԼՂՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր իրենց զինուժի թիրախային կրակային հարվածների հետևանքով յոթ հայ զինծառայող է սպանվել, իրականությանը չի համապատասխանում, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ի պատասխան ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողությունների, ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատժիչ քայլերի, ինչի արդյունքում հակառակորդը Ակնայի ուղղությամբ տվել է մեկ տասնյակից ավելի զոհեր և վիրավորներ։
Պաշտպանության բանակը կորուստներ չի տվել»,– ասվում է ԼՂՀ ՊՆ հայտարարությունում:










