Volkswagen-ի, Audi-ի և Porsche-ի զարգացման բաժինների ղեկավարները ժամանակավորապես հեռացվել են պաշտոններից
Volkswagen-ի կառավարման խորհուրդը որոշում է կայացրել ժամանակավորապես պաշտոններից հեռացնել կոնցերնում, ինչպես նաև իր դուստր Audi և Porsche ընկերություններում հետազոտությունների և զարգացման բաժինների ղեկավարներին «դիզելային սկանդալի» պատճառով, հաղորդում է ТАСС-ը:
Ինչպես հայտնի է դարձել անցած շաբաթ, դիզելային շարժիչներով Volkswagen-ի մեքենաների վրա ծրագրային ապահովում է տեղադրված եղել, որոնք նվազեցնում են վնասակար նյութերի արտանետումների իրական ցուցանիշները:
Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ասիայում ավտոկոնցերնի նկատմամբ հետաքննություններ են սկսվել:
Ամերիկյան իշխանությունները պահանջել են հետ կանչել Volkswagen-ի և Audi-ի ապրանքանիշների 482 հազար մեքենա, որոնք վաճառվել են երկրում 2009-2015 թվականներին: Ընկերությանը նաև կարող է սպառնալ մինչև 18 միլիարդ դոլարի չափով տուգանք:










