Վարչապետն Արարատի մարզում հետևել է խաղողի մթերմանը, լսել գյուղացիների բողոքները
Արարատի մարզում որոշ գյուղերի գյուղացիներ այսօր դարձյալ բողոքի ակցիան են արել՝ պահանջելով լուծում տալ խաղողի մթերման հարցին:
Այս պահին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Արարատի մարզում է՝ խաղողի մթերման հարցում գյուղացիների պահանջին ընթացք տալու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ գյուղացիները փակել էին ճանապարհը՝ դժգոհելով, որ մթերող կազմակերպություններն իրենց բերքն ամբողջությամբ չեն մթերում:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարը կառավարության նիստի ընթացքում ասել էր, որ դաշտում խաղող չի մնա, խաղողի ողջ բերքը, անկախ ծավալներից մթերվելու է, չնայած այս տարի խաղողի բերքը գերազանցում է նախորդ տարվա բերքը մոտ 30 տոկոսով:














