Բենքսին Dismaland-ի նյութերը կտրամադրի փախստականների համար ապաստան կառուցելու համար
Աշխարհում ամենահայտնի սթրիթ-արտիստ Բենքսիի ստեղծագործության՝ Dismaland զբոսայգու ստեղծման ընթացքում ստեղծված բոլոր նյութերը կուղարկվեն ֆրանսիական Կալե քաղաք Սիրիայից և Աֆրիկայից ժամանած փասխտականների համար ապաստան կառուցելու համար, հաղորդում է РИА Новости-ն:
Dismaland մասշտաբային զբոսայգին Disneyland զվարճանքների զբոսայգու մռայլ ծաղրական տարբերակն է, որը տեղակայվել է անգլիական Ուեսթոն-սուպեր-Մեր քաղաքում: Այն փակվել է կիրակի երեկոյան:
«Dismaland-ը շուտով Կալեում: Բոլոր նյութերը և կառույցները կուղարկվեն Կալեում փախստականների ճամբար ապաստաններ կառուցելու համար»,- ասված է զբոսայգու կայքում տեղադրված հաղորդագրությունում:
Բացի Բենքսիի տասը աշխատանքներից, զբոսայգում ներկայացվել են Դեմիեն Հերսթի, Ջենի Հոլցերի և այլ արվեստագետների ստեղծագործություններ:










