Eurostar գնացքների երթևեկությունը խախտվել է Ֆրանսիայում մալուխի գողության պատճառով

16:09 • 28.09.15

Eurostar գնացքների երթևեկությունը, որոնք շարժվում են Լոնդոնի և Փարիզի միջև, խախտվել է երկուշաբթի օրը Ֆրանսիայի տարածքում ճանապարհներից մալուխի գողության պատճառով, հաղորդում է РИА Новости-ն:

 

«Գնացքների երթևեկությունը խախտվել է այսօր Ֆրանսիայում բարձր արագության երթևեկության գծից մալուխի գողության պատճառով»,- հայտարարել է Eurostar ընկերությունը Twitter միկրոբլոգերի ցանցում իր պաշտոնական էջում:

 

Eurostar ընկերությունը երկաթգծի ցանցի օպերատոր է, որը կապում է Մեծ Բրիտանիայի Քենթ կոմսությունը և Լոնդոնը Փարիզ, Լիլ և Բրյուսել քաղաքների հետ: