Գերմանիայի պաշտպանության նախարարը հերքում է թեզում գրագողություն անելու մեղադրանքները

10:16 • 28.09.15

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հերքել է պնդումներն այն մասին, որ նրա դոկտորական ատենախոսությունը ընդարձակ փոխառություններ է պարունակում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Նախարարի հասցեին մեղադրանքներով է հանդես եկել հասարակական հիմունքներով գոյություն ունեցող VroniPlag Wiki կայքը, որտեղ ցանկացողները զբաղվում են գիտական աշխատանքներում գրագողության որոնումներով:


Ռեսուրսի տվյալներով՝ պլագիատի մասնիկներ հայտնաբերվում են 1990 թվականին պաշտպանած ֆոն դեր Լյայենի ատենախոսության 62 էջից 27-ում:


Քաղաքական գործիչը, իմանալով իր հասցեին հնչած մեղադրանքների մասին, հայտարարել է, որ դիմել է իր համալսարան՝ Հանովերի բարձրագույն բժշկական դպրոց՝ խնդրելով ուսումնասիրել իր ատենախոսությունը և եզրակացություն տալ:


Գերմանիայի կառավարությունում երկու նախկին նախարարներ հրաժարական են տվել իրենց աշխատանքներում գրագողության շուրջ ստեղծված սկանդալների արդյունքում: