Իրանը պահանջում է Սաուդյան Արաբիային ներողություն խնդրել Մեքքայում տեղի ունեցած ողբերգական իրադարձության հաամր

14:35 • 28.09.15

Իրանը պահանջում է, որ Սաուդյան Արաբիան ներողություն խնդրել Մեքքայի մոտակայքում տեղի ունեցած հրմշտոցների համար, որոնց հետևանքով առնվազն 769 մարդ է մահացել անցած շաբաթ, հաղորդում է The Washington Post-ը:


Կիրակի օրը Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին իր կայքում հրապարակված հայտարարության մեջ ասել է. «Մահմեդական աշխարհը մեծ քանակությամբ հարցեր ունի այդ առնչությամբ, և Սաուդյան Արաբիայի իշխանությունները մեղքը ուրիշների վրա գցելու փոխարեն պետք է ընդունեն այս դժբախտությունում իրենց պատասխանատվությունը՝ ներողություն խնդրելով իսլամական համայնքին և զոհերի ընտանիքներին»:


Ողբերգական դեպքի հետևանքով առնվազն 136 իրանցի է մահացել, հարյուրավոր իրանցիներ համարվում են անհետ կորած:


Իրանի իշխանությունները մեղադրել են Ռիադում թագավորական ընտանիքին ուխտագնացությունը կազմակերպելու հարցում քրեական ոչ կոմպետենտության մեջ: Շաբաթ օրը Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննել միջադեպը: