Երուսաղեմում նոր բախումներ են եղել պաղեստինցիների և արաբների միջև

12:01 • 28.09.15

 Երուսաղեմի Տաճարի լեռան վրա, որտեղ գտնվում է Ալ Աքսա մզկիթների համալիրը, այսօր նոր բախումներ են եղել արաբների և իսրայելական ոստիկանության, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղական հեռուստաընկերությանը։


Աղբյուրները նշում են, որ «տասնյակ արաբներ ոստիկանների ուղղությամբ քարեր, պայթուցիկներ և պայթուցիկ նյութերով շշեր են նետել»։


«Ամբոխը ցրելու հատուկ միջոցներով ոստիկաններին հաջողվել է ետ մղել մզկիթի վրա հարձակվողներին»,- նշում է հեռուստաընկերությունը։


Բախումները Տաճարի լեռան վրա եղել են նաև կիրակի, որից հետո տարիքային սահմանափակումներ են սահմանվել մզկիթ այցելող մուսուլմանների համար. թույլատրվում է միայն 50 տարեկանից մեծ տղամարդկանց մուտքը։