Ղազախստանում դատարանը արգելափակել է Vimeo պորտալը ահաբեկչության քարոզչության համար
Vimeo.com վիդեոպորտալը և օտարերկրյա ինտերնետ ռեսուրսների մի շարք նյութերի հասանելությունն արգելափակվել է Ղազախստանում ահաբեկչության քարոզչության, բռնության և դաժանության պաշտպամունքի համար, հաղորդում է РИА Новости-ն:
Նշվում է, որ դատարան դիմում է ստացվել Ղազախստանի Հանրապետության զարգացման և ներդրումներ հարցերով նախարարության կապի և տեղեկատվության կոմիտեից՝ օտար ինտերնետ ռեսուրսներում տեղադրված վիդեոնյութերը անօրինական ճանաչելու և Ղազախստանի տարածքում դրանց տարածման արգելքի մասին:
Գերատեսչությունը մասնավորապես խնդրել է դադարեցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների կողմից մահապատիժների մասին տեսանյութերի և ահաբեկիչների կողմից տեղադրված մի շարք այլ տեսանյութերի տարածումը:
«vimeo.com ինտերնետային ռեսուրսը պարունակում է մեծ քանակությամբ տեսանյութեր, որոնք պարունակում են դաժանության և բռնության պաշտամունք, ինչպես նաև ահաբեկչության և կրոնական ծայրահեղականության գաղափարներ քարոզող տեսարաններ»,- ասված է հաղորդագրության մեջ:










