2001-ից ի վեր առաջին անգամ թալիբները քաղաք են գրավել Աֆղանստանում
Թալիբան ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները գրավել են Աֆղանստանի հյուսիսի Կունդուզ քաղաքը:
Associated Press-ը հայտնում է, որ 2001-ից ի վեր, երբ թալիբներն Աֆղանստանում հեռացվեցին իշխանությունից, սա առաջին անգամն է, որ այդ ուժը քաղաքային բնակավայր է գրավում, այն էլ Կունդուզի պես խոշոր քաղաք: Աֆղանստանի ամենահարուստ քաղաքներից Կունդուզը նաև ռազմավարական նշանակություն ունի:
Որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, որ թալիբները առայժմ իրենց վերահսկողության տակ են առել միայն քաղաքի կեսը: Նրանք գրավել են քաղաքի վարչական շինությունները, հիվանդանոց, դատարան և կատաղի մարտեր են մղում կառավարական ուժերի դեմ:
Այժմ քաղաք են տարվում լրացուցիչ ուժեր, կան 20 սպանված ահաբեկիչներ:










