Ջոն Մաքքեյնը քննադատել է Օբամային Պուտինի հետ հանդիպելու որոշման համար

20:48 • 28.09.15

ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը քննադատել է ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային ՄԱԿ-ի 70-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու մտադրության համար: Lenta.ru-ի փոխանցմամբ` քաղաքական գործչի հայտարարությունը սեպտեմբերի 28-ին հրապարակվել է նրա պաշտոնական կայքում:

«Նման հանդիպում անցկացնելու որոշումը  սխալ է: Այն ձեռնտու է Ռուսաստանին, հարցականի տակ է դնում ԱՄՆ քաղաքականությունը և  օրինականացնում Պուտինի ապակայունացնող վարքագիծը», - ասել է Մաքքեյնը:

Վերջինիս կարծիքով` ԱՄՆ բանակը կկարողանար ինքնուրույն պայքարել Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետություն» խմբավորման դեմ, ինչը նրա խոսքով` պետությունների ղեկավարների հանդիպումը չի պահանջում: