Մալդիվների առաջին տիկինը վիրավորվել է զբոսանավի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով

13:42 • 28.09.15

Լուսանկարը՝ maldivesindependent.com-ի


Մալդիվյան կղզիների նախագահի կինը տուժել է պետության ղեկավարի զբոսանավի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Maldives Independent-ին։


Նախագահ Աբդուլլահ Յամինի նավի վրա պայթյունը տեղի է ունեցել այսօր, երբ արդեն մոտեցել էր մայրաքաղաք Մալեին, հայտնել է նախագահի ավագ օգնականը։ Նախագահ Յամինը Մալդիվներ էր վերադառնում Սաուդյան Արաբիայից՝ հաջից հետո։


Հաղորդվում է, որ նախագահի կինը և նրա օգնականը թեթև վնասվածքներ են ստացել, նրանք հոսպիտալացվել են։ Սակայն նախագահի թիկնապահներից մեկը գտնվում է «ծանր վիճակում», վնասվածքները սպառնում են նրա կյանքին։


Պայթյունի պատճառները պարզվում են։