Դժվար ճանապարհ` դեպի անորոշություն. փասխստականները «գրոհում են» Եվրոպան (լուսանկարներ)
Վերջերս միջազգային քաղաքական օրակարգի ամենահրատապ խնդիրներից է դարձել Եվրոպան պատուհասած փախստականների ճգնաժամը:
Տասնյակ հազարավոր մարդիկ, փախչելով արյունալի պատերազմներից, սոցիալական ծանր վիճակից ու կրոնական բնույթի հետապնդումներից, «գրոհել են» Հին աշխարհամասը` այնտեղ պաշտպանված և բարեկեցիկ կյանք գտնելու ակնկալիքով:
Սակայն հաշվի առնելով հիմնականում Մերձավոր Արևելքից ու Աֆրիկայի հյուսիսից ժամանող փախստականների ու ներգաղթյալների ահռելի քանակը` ակնհայտ է դառնում, որ եվրոպական երկրներն ի զորու չեն օգնել նրանց բոլորին:
Փախստականների մեծ մասի նպատակակետը Գերմանիան է, որտեղ հասնելու համար նրանք ստիպված են անցնել բազում դժվարություններով լի ճանապարհ:
Al Arabiya կայքը տպավորիչ ֆոտոշարքով ներկայացրել է, թե ինչպես են հուսահատ մարդիկ փորձում ամեն գնով հասնել իրենց նպատակին։

















