ԼՂ ԱԳՆ-ն ուսումնասիրում է Ռոբերտ Ուոլթերի նամակը՝ Արցախ այցելելու վերաբերյալ
Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ուսումնասիրում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) նախապատրաստվող՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում» վերնագրով զեկույցի հեղինակ, բրիտանացի նախկին պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի կողմից ուղարկված նամակը:
Tert.am-ը տեղեկություն էր ստացել, որ Ռոբերտ Ուոլթերը նախօրեին ԼՂ պաշտոնական նամակով դիմել է Լեռնային Ղարաբաղի իշխանություններին՝ Ստեփանակերտ այցելելու թույլտվություն ստանալու համար, որը, միտված է զեկույցի աշխատանքներն ավարտին հասցնելու համար:
Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում նախ հաստատեց, որ իրենք Ուոլթերի կողմից գրություն են ստացել, ապա ասաց, որ նամակը ուսումնասիրվում է:
Հիշեցնենք, որ Ուոլթերը մարտի 12-13-ին փաստահավաք առաքելությամբ մեկնել էր Բաքու:










