ԵԽԽՎ-ն դիտորդներ կուղարկի Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը հետևելու

15:47 • 28.09.15

ԵԽԽՎ-ն կմասնակցի Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությանը՝ չնայած ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների հարցերով բյուրոյի մերժմանը:

 

Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է կազմակերպության ղեկավար Ան Բրասերը:

 

Սեպտեմբերի կեսին ԵԱՀԿ-ն հայտարարել է, որ չի մասնակցի Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությանը` երկրի իշխանությունների կողմից դիտորդների քանակի սահմանափակումների պատճառով:

 

«Այսօր առավոտյան Բյուրոն հաստատել է 2015 թվականի նոյեմբերի 1-ին Բաքվում ընտրությունների դիտորդական առաքելություն ուղարկելու իր որոշումը»,- ասել է Բրասերը:

 

Նրա խոսքերով՝ ստեղծված իրավիճակում շատ դժվար կլինի իրենց հանձնաժողովի համար ամբողջովին հստակությամբ ուսումնասիրել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած Ադրբեջանի պարտավորություններին ընտրությունների համապատասխանությունը: