Հռոմի մետրոյում դադարեցվել է գնացքների երթևեկությունը առաստաղի փլուզման պատճառով

15:31 • 28.09.15

Հռոմի մետրոպոլիտենի երեք ճյուղերից մեկում՝ A գծի վրա ամբողջովին դադարեցվել է գնացքների երթևեկությունը Spagna կայարանում առաստաղի փլուզման պատճառով, գրում է gazeta.ru-ն:


Նշվում է, որ թունելում արգելափակված գնացքի բոլոր ուղևորները տարհանվել են: Հռոմի Atac տրանսպորտային ընկերության տեխնիկական մասնագետներն անմիջապես ժամանել են դեպքի վայր հնարավորինս արագ ճյուղի աշխատանքը վերականգնելու համար:


Նշվում է, որ տրանսպորտային ընկերության տվյալներով՝ միջադեպի հետևանքով ոչ մեկ չի վիրավորվել:


Մետրոյում ուղղություններից մեկի երթևեկության դադարեցումը ուղևորների շրջանում քաոս է առաջացրել: Գնացքի ուղղությամբ ավտոբուսի ժամանակավոր գիծ է սկսել աշխատել: