Թայվանի ափերին է մոտենում «սուպերթայֆունը». տարհանվել է 3.000 մարդ
Թայվանի արևելյան հատվածում սպասվում են տեղատարափ անձրևներով ուղեկցվող փոթորիկներ, քանի որ երկրի ափերին է մոտենում Դուժուան «սուպերթայֆունը»:
Ինչպես նշում է The Guardian-ը, անվտանգության նկատառումներով երկրի արևելյան ափից և հարակից կղզիներից տարհանվել է 3.000 մարդ, որոնց մեծ մասը զբոսաշրջիկներ են: Ենթադրվում է, որ տարհանվածների թիվը շուտով զգալի կավելանա:
Ըստ օդերևութաբաննների, թայֆունը շարժվում է 227 կմ/ժ արագությամբ: Սպասվում է, որ այն տեղ կհասնի արդեն կեսօրին: Իշխանություններն իրենց հերթին հայտնել են, որ 24.000 զինվորական կազմ-պատրաստ կանգնած են` անհրաժեշտության դեպքում տուժածներին օգնելու համար:
Աղբյուրը հավելում է, որ «սուպերթայֆունի» պատճառով Թայվանում չեղարկվել է ամերիկյան հայտնի երգիչ Բոն Ջովիի մենահամերգը:










