Ուկրաինան ռուսական ավիաընկերություններին տեղեկացրել է պատժամիջոցներ սահմանելու մասին

13:20 • 28.09.15

Ռուսական ավիաընկերությունները, որոնց նկատմամբ Կիևը պատժամիջոցների ռեժիմ է սահմանում, տեղեկացվել են այդ մասին: Այդ մասին հայտարարել է լրատվամիջոցների հարցերով Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայության ղեկավարի օգնական Նատալիա Տերլեցկայան, գրում է gazeta.ru-ն:


«Նամակներն ուղարկվել են»,- հայտարարել է նա: Նրա խոսքերով՝ ռուսական ավիափոխադրողները տեղեկացվել են մինչև ուրբաթ օրվա ավարտը:


Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ուկրաինական կառավարությունը հավանության է արժանացրել ռուսական ավիաընկերությունների չվերթների արգելքի սահմանումը:


Իր հերթին՝ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը խոստացել է, որ Ռուսաստանը պատասխան պատժամիջոցներ կսահմանի երկու ուկրաինական ավիաընկերությունների դեմ: