Ավստրալիայում Facebook-ից ընկերներին ջնջելը իրավախախտում է համարվել

18:52 • 28.09.15

Ավստրալիայում Facebook սոցիալական ցանցում ընկերներին ջնջելը իրավախախտում են ճանաչել:

«Էխո Մոսկվի»-ն հայտնում է, որ ավստրալական դատարանը ընկերների հեռացումը «թրոլինգի» տարատեսակ է ճանաչել: Իսկ նախադեպ է ծառայել երկու աղջիկների վեճը աշխատանքի վայրում: Դրանից հետո մեկը մյուսին հեռացրել է ընկերների ցուցակից:

Հեռացված աղջիկը հայտնել է, որ դա իրեն տագնապի վիճակի ու դեպրեսիայի է հասցրել: Առայժմ անհայտ է՝ ինչ պատժամիջոց կսահմանի դատարանը այս իրավախախտման համար: